Օռնելա Մուտին դատապարտվել է Պուտինի հետ ընթրելու համար
Իրավունք
10:27 15/06/2019
Աշխարհ

Օռնելա Մուտին դատապարտվել է Պուտինի հետ ընթրելու համար

Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման 2010 թվականի դեկտեմբերի 10-ին ներկայացումը բաց թողնելու համար։ Իտալիայի Վճռաբեկ դատարանը հրապարակել է վճիռը։ kulturomania.ru–ի հաղորդմամբ, 9 տարի առաջ նա չի ներկայացել ելույթին՝ կազմակերպիչներին ներկայացնելով կեղծ բժշկական տեղեկանք։ Ավելի ուշ պարզվել է, որ դերասանուհին հենց այդ օրը Սանկտ-Պետերբուրգում ներկա է եղել բարեգործական ընթրիքի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։

Դերասանուհին չի ընդունում, որ կեղծիք է եղել։ Նա պատմել է, որ իրոք հիվանդ է եղել, խորհուրդ է տրվել նրան չլարել ձայնալարերը։ Այդ իսկ պատճառով էլ նա մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, քանի որ չէր պահանջվում, որ նա խոսի բարեգործական երեկոյի ընթացքում։ 

Կեղծիքը բացահայտվել է, երբ համացանցում հրապարակվել են հանդիպման լուսանկարները: Դերասանուհին կարող է խուսափել կալանքից, եթե թատրոնին վճարի 30 հազար եվրո: Դատարան դիմել էր Վերդի թատրոնի ներկայացուցիչը, որտեղ Մուտին այդ ժամանակ աշխատում էր։

Placeholder
Օռնելա Մուտին դատապարտվել է Պուտինի հետ ընթրելու համար