«Նաիրի» ԲԿ տեղափոխված Մանվել Գրիգորյանը բժշկական հետազոտություն է անցնում.  Անատոլի Գնունի
Հասարակություն
12:22 15/06/2019
Հայաստան

«Նաիրի» ԲԿ տեղափոխված Մանվել Գրիգորյանը բժշկական հետազոտություն է անցնում. Անատոլի Գնունի

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին հունիսի 14-ին, «Գրիգոր Լոսավորիչ» ԲԿ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ:

Panorama.am-ի թղթակցի  հետ զրույցում «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ առայժմ չեն կարող նրա առողջական վիճակին օբյեկտիվ գնահատական տալ, քանի որ հետազոտություններն ամբողջությամբ չեն ավարտվել, բոլոր մասնագետների կոնսուլտացիաները դեռ կատարված չեն:

«Ամեն դեպքում վիճակը  գնահատվում է միջին ծանրության: Մանվել Գրիգորյանը  հիվանդասենյակում է, այլ ոչ թե վերակենդանացման բաժանմունքում: Երեկ նա անօթի չէր, ուստի չէինք կարող հետազոտել: Այսօր առավոտվանից բոլոր հետազոտություններն արդեն սկսվել են»,- նշեց Անատոլի Գնունին:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։


 

Placeholder
«Նաիրի» ԲԿ տեղափոխված Մանվել Գրիգորյանը բժշկական հետազոտություն է անցնում. Անատոլի Գնունի