Ասանժի արտահանձնման հարցի քննարկումը հետաձգվում է
Իրավունք
11:00 15/06/2019
Աշխարհ

Ասանժի արտահանձնման հարցի քննարկումը հետաձգվում է

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման դատական լսումները  նշանակված են 2020 թվականի փետրվարին։ Եվրանյուզի հաղորդմամբ, նման որոշում է ընդունել Լոնդոնի դատարանը։ Ասանժի արտահանձնմանը փորձում է հասնել ԱՄՆ-ն։ Այնտեղ նրա դեմ 18 կետով մեղադրանք է առաջադրված, այդ թվում գաղտնի տեղեկատվության բացահայտում և լրտեսություն։

Ասանժը, որը  տեսակապի միջոցով  մասնակցել է նիստին, կրկին հայտարարել է իր անմեղության մասին։

Ասանժի փաստաբանն ասել է. «Ոչ մի հրատարակիչ կամ լրագրող չպետք է արտահանձնվի ճշմարիտ տեղեկատվություն հրապարակելու համար, ինչի համար ողջ աշխարհում լրագրողներին մրցանակներ են հանձնում։ Դա կստեղծի սարսափելի նախադեպ։ Ոչ մի ժողովրդավար կառավարությունը չպետք է դա թույլ տա»։

Ասանժը լսումներին սպասելու է Լոնդոնի Բելմարշ մեկուսարանում, ուր նրան տեղափոխել են ապրիլի սկզբին՝ ձեբակալելով Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա թաքնվում էր 7 տարի։ WikiLeaks-ի հիմնադիրը դատապարտվել է 50 շաբաթ ազատազրկման գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար։
 

Placeholder
Ասանժի արտահանձնման հարցի քննարկումը հետաձգվում է