Մայքլ Դուգլաս. Սփիլբերգը Կանն-2013-ում խլել է ինձանից լավագույն դերի համար  մրցանակը
Մշակույթ
13:46 15/06/2019
Աշխարհ

Մայքլ Դուգլաս. Սփիլբերգը Կանն-2013-ում խլել է ինձանից լավագույն դերի համար մրցանակը

Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը հայտարարել է, որ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը  խանգարել է իրեն 2013 թվականին Կաննի կինոփառատոնում «Ջահերի հետևում» հեռուստաֆիլմում մարմնավորած դերի համար «Լավագույն տղամարդ» անվանակարգում ստանալ մրցանակ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին նա հայտնել է Variety-ին տված հարցազրույցում։

«Այդ տարի Սթիվեն Սփիլբերգը Կաննի կինոփառատոնի նախագահն էր։ Այդ ժամանակ լուրեր էին պտտվում, որ իմ թեկնածությունը որոշակի իմաստով հավանության է արժանացել մրցանակի համար։ Բայց Սփիլբերգը թույլ չի տվել դա լինի, որովհետև այն եղել է  HBO ֆիլմը՝  ֆիլմ հեռուստատեսության համար»,- ասել է Դուգլասը։

Սթիվեն Սփիլբերգը  այն կարծիքին է, որ ֆիլմերը, որոնք  թողարկվել են  ծառայությունների կողմից,  չպետք  է հավակնեն «Օսկար» մրցանակի, պնդել է, որ վարձակալության ավելի խիստ կանոններ լինեն: Ավելի ուշ Դուգալսն այդ ֆիլմի համար ստացել է «Ոսկե գլոբուս» և Էմմի։

Placeholder
Մայքլ Դուգլաս. Սփիլբերգը Կանն-2013-ում խլել է ինձանից լավագույն դերի համար մրցանակը