ԱԺ-ն քննարկում է 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Տնտեսություն
11:23 19/06/2019
Հայաստան

ԱԺ-ն քննարկում է 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

Խորհրդարանն այսօր քննարկում է 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Հիմնական զեկուցող  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրենքով նախատեսված պահանջները ենթադրում են, որ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը պետք է իր մեջ պարունակի տեղեկատվություն օրենսդրական այն փոփոխությունների վերաբերյալ, որոնք կարող էին ազդել բյուջեի կատարման արդյունքների վրա, պետք է լինեն փաստացի ցուցանիշների վերլուծություններ, պահուսատային ֆոնդի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ։

«Ներկայացված փաստաթուղթը մեծածավալ է: Գաղտնիք չէ, որ հիմնական ենթադրությունը, որը հանգեցնում է տնտեսության վերաբերյալ կանխատեսման, կանխորոշվում է բյուջեի եկամուտների ցուցանիշները: Մոդելները, որոնք կիրառվում են ցուցանիշների կանխատեսման համար, իրենց մեջ կարող են պարունակել ռիսկեր: Սրանք բնականոն վիճակում կանխատեսելի ռիսկեր են, բայց կա նաև մեկ այլ խումբ: Հարկ է նշել, որ պետական պարտքից կախված՝ հարկաբյուջետային կանոններն այլևս չեն կիրառվելու, կիրառվելու է ժամանակակից մոտեցումներով կանոն»,- մանրամասնեց Ա. Ջանջուղազյանը:

Նախարարը հայտնեց, որ արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ. «Լա՞վ է սա, թե վա՞տ... կանխատեսված էր 4,5 տոկոս տնտեսական աճ: Կանխատեսումներն իրականացնելիս ենթադրվում էր, որ տնտեսական աճը կլինի 2,5 տոկոսից 5 տոկոսի շրջանում: Համաշխարհային տնտեսության աճը եղել է 3,6 տոկոս, ԵՄ երկրները աճել են 2,1 տոկոսով, ԵԱՏՄ երկրները՝ 2,5 տոկոսով»։

Placeholder
ԱԺ-ն քննարկում է 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը