Ժամանակավորապես փակ կլինի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցը
Հասարակություն
16:37 19/06/2019
Հայաստան

Ժամանակավորապես փակ կլինի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում (Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկից դեպի «Արաբկիր զբոսայգի» տանող հատված) վթարային և վտանգավոր բարդիների  էտման և հատման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 22-ին՝ ժամը 9:00-ից մինչ 17:00-ն, երթևեկությունը նշված հատվածում կդադարեցվի:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն:

 

Placeholder
Ժամանակավորապես փակ կլինի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցը