«Ժողովուրդ». Ինչպիսի՞ն կլինի ապագա ՀՔԾ-ն և ո՞ւր կլինի Սասուն Խաչատրյանը
Օրվա մամուլ
09:53 19/06/2019
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչպիսի՞ն կլինի ապագա ՀՔԾ-ն և ո՞ւր կլինի Սասուն Խաչատրյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձևավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները` վարչությունները, և դրանք հավաքվելու են մի տեղում և մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն: Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, և միայն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական բաժին:

Իրավապահ համակարգում նաև լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում` վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին և չդառնա նոր մարմնի ղեկավարը: ՀՔԾ-ի լուծարումն ու նոր մարմնի ստեղծումը ուշագրավ են այնքանով, որ ՀՔԾ-ն եվրոպական որոշ պարտավորությունների շրջանակներում է մեր երկրում ձևավորվել՝ ունենալով 3 կարևոր գործառույթ, բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես են դասակարգվելու կոռուպցիոն գործերը, որոնք պիտի քննվեն նոր մարմնում:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Ժողովուրդ». Ինչպիսի՞ն կլինի ապագա ՀՔԾ-ն և ո՞ւր կլինի Սասուն Խաչատրյանը