Ռուսաստանցիները Հայաստանը համարում են գաստրոզբոսաշրջության համար լավագույն երկրներից մեկը
Տնտեսություն
18:50 19/06/2019
Աշխարհ

Ռուսաստանցիները Հայաստանը համարում են գաստրոզբոսաշրջության համար լավագույն երկրներից մեկը

Ռուսական «ՏուրՍտատ» գործակալությունն առցանց հարցման արդյունքների հիման վրա կազմել է գաստրոզբոսաշրջության համար լավագույն քաղաքների և երկրների վարկանիշային աղյուսակը:

Հարցման արդյունքում Հայաստանը ներառվել է գաստրոզբոսաշրջության առումով լավագույն երկրների ու քաղաքների հնգյակում: Այս մասին տեղեկանում ենք գործակալության կայքից:

Նշենք, որ վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում  հայտնվել է Սանկտ Պետերբուրգը, երկրորդ տեղում՝ Վրաստանը՝ Թբիլիսի, Մցխեթ և Կախեթ քաղաքներով, երրորդում՝ Թաթարստանը, չորրորդում՝  Մոսկվան, իսկ Հայաստանն ու  մայրաքաղաք Երևանը՝  հինգերորդ հորիզոնականում: Հայաստանի օգտին քվեարկել է հարցվածների 10%-ը:

Placeholder
Ռուսաստանցիները Հայաստանը համարում են գաստրոզբոսաշրջության համար լավագույն երկրներից մեկը