ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ներմուծված դեղորայք՝ թուրքերեն մակնշմամբ
Իրավունք
16:55 19/06/2019
Հայաստան

ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ներմուծված դեղորայք՝ թուրքերեն մակնշմամբ

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակցիները, համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 19-ին կանխել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան թուրքերեն մակնշմամբ՝ մեծ քանակությամբ դեղորայքի ներմուծումումը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ըստ քաղաքացու հայտարարության, դեղորայքը ձեռք է բերվել Թուրքիայից, իսկ Վրաստանն այս պարագայում հանդիսացել է տարանցիկ գոտի:

Կոմիտեն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ դեղորայք գնելու դեպքում ուշադրություն դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված դրոշմապիտակի և հայերեն մակնշման առկայությանը:

 

Placeholder
ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ներմուծված դեղորայք՝ թուրքերեն մակնշմամբ