«Ժամանակ». Նորանշանակ նախարարը ի՞նչ բիզնես ունի
Օրվա մամուլ
09:58 20/06/2019
Հայաստան

«Ժամանակ». Նորանշանակ նախարարը ի՞նչ բիզնես ունի

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ նախագահի հրամանով արդարադատության նախարար նշանակված տակավին երիտասարդ՝ 28-ամյա Ռուստամ Բադասյանը թեև համեստ ունեցվածքի տեր է, սակայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է:

Ուշագրավ է, որ արդարադատության նախարարությունը մշտապես համագործակցել է «Կոնցեռն դիալոգ»-ի հետ և «ամենայուղոտ» գործերը «պաս» տվել հենց Քոչարյանի փաստաբանի ընկերությանը:

Նշենք, որ Բադասյանը մասնագիտացված է հարկային իրավունքի, տնտեսական հանցագործությունների ոլորտում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժամանակ». Նորանշանակ նախարարը ի՞նչ բիզնես ունի