Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ ազգային ժողովը 94 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը։
Մինչ քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարման կարգով ասաց, որ կա ապրանքների թանկացում, արտագաղթը չի նվազել, զբաղվածության խնդիրները շարունակում են մնալ անհանգստացնող, սոցիալական խնդիրները տեսանելի առաջընթաց չունեն. «Այս վիճակով ոչ մի հիմք չկա կողմ քվեարկելու բյուջեի կատարմանը»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ասաց, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն մաս են կազմել այս բյուջեի կատարմանը, և եթե դեմ են քվեարկում, պետք է հիշեն, որ դրանով նաև իրենց աշխատանքն են գնահատում։