Թուրքիայի դատարանը վճիռ է կայացրել պետական հեղաշրջման գործով
Քաղաքական
18:49 20/06/2019
Աշխարհ

Թուրքիայի դատարանը վճիռ է կայացրել պետական հեղաշրջման գործով

Թուրքական դատարանը ավելի քան 200 հոգու դատապարտել է ցմահ ազատազրկումների 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի համար: Եվրանյուզի հաղորդմամբ, 7 գեներալ ստացել է 114 ցմահ ժամկետ:

Նրանց թվում են այսպես կոչված աշխարհի խորհրդի՝ բարձրաստիճան զինվորականների խմբի անդամներ, որոնք ստորագրում էին դավադրության ծրագրերը և հեղաշրջման ընթացքում հրամաններ էին տալիս:

Նրանց թվում են ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքին Օզթյուրքը, բրիգադային գեներալ Հաքան Էվրիմը, նաև ժանդարմերիայի բրիգադներից մեկի նախկին հրամանատար Ալի Օսման Գյուրջանը: Գործով մյուս անցնողները ստացել են մեկական ցմահ ժամկետ, ոմանք խիստ բանտային ռեժիմով: 33 հոգի արդարացվել է:

Հիշեցնենք, որ 2016 թ. հունլիսի 15-ին հեղաշրջման փոձի ժամանակ զոհվել էր 250 մարդ, ավելի քան 2000 վիրավորվել։ Անկարան հեղաշրջման փորձի մեջ մեղադրում է թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը։

Placeholder
Թուրքիայի դատարանը վճիռ է կայացրել պետական հեղաշրջման գործով