Աննա Մելիքյանը ֆիլմ է նկարահանում սիրային եռանկյունու մասին
Մշակույթ
09:25 21/06/2019
Աշխարհ

Աննա Մելիքյանը ֆիլմ է նկարահանում սիրային եռանկյունու մասին

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը, որը հայտնի է որպես «Սիրո մասին» և «Ջրահարս» կինոնկարների հեղինակ,  սիրային եռանկյունու մասին ֆիլմ է նկարահանում։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, «Երեքը» ֆիլմի գլխավոր դերերից մեկը կատարելու է Կոնստանտին Խաբենսկին։

«Սիրային եռանկյունու մասին ֆիլմը, կարծում եմ, ես գիտեմ, թե ինչպես պատմեմ այդ թեմայի մասին»,- ասել է Մելիքյանը։

Ֆիլմում նաև նկարահանվում է Վիկտորիա Իսակովան։ Գլխավոր դերակատարներից մեկին դեռ չեն ընտրել։

Նշենք, որ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը  2015-ին «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել, իսկ 2016-ին «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունում ճանաչվել է  «Լավագույն ֆիլմ»-ը:

Placeholder
Աննա Մելիքյանը ֆիլմ է նկարահանում սիրային եռանկյունու մասին