Լոս Անջելեսում գողացել են Մերլին Մոնրոյի արձանիկը
Իրավունք
09:00 21/06/2019
Աշխարհ

Լոս Անջելեսում գողացել են Մերլին Մոնրոյի արձանիկը

Լոս Անջելեսում անհայտ անձիք  գողացել են Մերլին Մոնրոյի արձանը։ Այն տեղադրված է եղել Փառքի ճեմուղում «Հոլիվուդի չորս տիկնայք»  տաղավարի տանիքին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, բրոնզե արձանիկում Մոնրոն ներկայացված է իր ամենահայտնի դիրքով՝ քամուց բարձրացող կիսաշրջազգեստով։

«Մենք վկա ունենք, ով տեսել է, ինչպես է մեկը բարձրացել այդ օբյեկտի վրա և արձանիկը պոկել»,-  լրագրողներին պատմել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ներկայացուցիչը։

Դեպքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է մատնահետքեր։ Իրավապահները հույս ունեն առաջիկա օրերին գտնել հանցագործին և վերադարձնել Մերլին Մոնրոյի արձանիկն իր տեղը։

 

Placeholder
Լոս Անջելեսում գողացել են Մերլին Մոնրոյի արձանիկը