Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդարադատության փոխնախարարն Վիգեն Քոչարյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Վ. Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 114 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր: Մեկ քվե անվավեր է եղել։ Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին հետևել էին ԲԴԽ անդամներ Գևորգ Դանիելյանի, Արմեն Խաչատրյանի, Սերգեյ Մեղրյանի, Արմեն Բեկթաշյանի հրաժարականի դիմումները։
Նախօրեին ԱԺ-ն ԲԴԽ անդամ էր ընտրել Գրիգոր Բեքմեզյանին։