«Բանանց»-ի բժիշկը Թուրքիայում փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը
Սպորտ
12:03 22/06/2019
Հայաստան

«Բանանց»-ի բժիշկը Թուրքիայում փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը

«Բանանց» ֆուտբոլային ակումբն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Կարթեփե քաղաքում: Թիմը հանգրվանել է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա՝ լեռան գագաթին գտնվող «Green Park Resort» հյուրանոցում:

Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են այսօր հյուրանոցում տեղի ունեցած պատահարի մասին:

«Հյուրանոցի աշխատակիցներից մեկը անհաջող սայթաքելու հետևանքով ստացել էր գանգուղեղային բաց վնասվածք, ձեռքի և դաստակի շրջանում բազմաթիվ կտրվածքներ և կորցրել էր գիտակցությունը:

«Բանանց» ՖԱ-ի գլխավոր բժիշկ Արսեն Համբարյանը՝ հավատարիմ մնալով բժշկի բարձր առաքելությանը, առանց ժամանակ կորցնելու տուժածին ցույց տվեց առաջին բուժօգնություն, դադարեցրեց արյունահոսությունը, բերեց գիտակցության, ինչից հետո միայն հյուրանոցի աշխատակիցը տեղափոխվեց մոտակա քաղաքի հիվանդանոց»,-ասված է ակումբի հաղորդագրության մեջ։

Placeholder
«Բանանց»-ի բժիշկը Թուրքիայում փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը