Հալեպում կտորի արտադրության գործարանը վերսկսվել է աշխատանքը
Տնտեսություն
10:52 22/06/2019
Հայաստան

Հալեպում կտորի արտադրության գործարանը վերսկսվել է աշխատանքը

Սիրիայի Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների ավարտից հետո կտորի արտադրության գործարանը վերսկսել է իր աշխատանքները։ Ձեռնարկությունը պարբերաբար պատվերներ է ստանում տեղական հագուստի արտադրողների կողմից։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է գործարանի աշխատակից Մոհամմեդ Նուրհաջը:

«Մեր կտորը շատ լավ որակի է, քանի որ այն օգտագործում են ամենատարբեր հագուստ կարելու համար՝ շապիկներ, գիշերազգեստներ, ներքնազգեստ։ Արտադրանքի ծավալը կախված է պատվերների քանակից»,- ասել է նա:։

Հալեպում ռազմական գործողությունների ընթացքում գործարանի շատ աշխատակիցներ լքել են քաղաքը, իսկ ազատագրումից հետո շատերը սկսել են վերադառնալ։ Գործարանի աշխատակից նաև նշել է, որ աշխատավարձը, որը աշխատակիցները ստանում են ձեռնարկությունում, թույլ է տալիս մարդկանց վերանորոգել հարձակման հետևանքով վնասված բնակարանները:

Placeholder
Հալեպում կտորի արտադրության գործարանը վերսկսվել է աշխատանքը