Վրացագետ. Այս պահին մտավախության ոչ մի առիթ չկա
Քաղաքական
11:50 24/06/2019
Հայաստան

Վրացագետ. Այս պահին մտավախության ոչ մի առիթ չկա

Հայաստանի քաղաքական կուսակցությունները բոլոր հայտարարություններից առաջ պետք է մի քիչ ավելի խորն ուսումնասիրեն իրավիճակը, այնպիսի հայտարարություններ անեն, որ հարվածի տակ չդնեն Վրաստանում գտնվող հայությանը, հատկապես այդ դժվար ներքաղաքական իրավիճակում։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե «Սասնա ծռեր» կուսակցությունը հանդես է եկել կոչով՝ ուղղված Ջավախքի հայությանը, մասնավորապես՝ «Ջավախքում բնակվող հայությանը կոչ ենք անում լինել շրջահայաց ու ողջախոհ, ամեն կերպով խուսափել Մոսկվայի լարած ծուղակից և ակամա չդառնալ նրա «բաժանիր, որ տիրես» քաղաքականության գործիք ու չնպաստել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական ծրագրերին»»:

Նա ընդգծեց, որ ջավախահայության հետ կապված ոչ մի վտանգ չի տեսնում, միակ խնդիրը, որը կա այս շրջանում նույն խնդիրն է, ինչ կա ողջ Վրաստանում՝ տնտեսական, Վրաստանի բոլոր քաղաքացիները աշխատանքի հնարավորություն ունենան և պահեն իրենց  ընտանիքը։

Վրացագետի խոսքով, այդ ուղղությամբ աշխատում են իշխանությունները։ Ջ. Մելիքյանը կրկին ընդգծեց, որ  այս պահին մտավախության ոչ մի առիթ չկա։

Placeholder
Վրացագետ. Այս պահին մտավախության ոչ մի առիթ չկա