Հայաստանը հինգերորդն է ՌԴ ներգաղթյալների թվով
Աշխարհում
10:15 24/06/2019
Աշխարհ

Հայաստանը հինգերորդն է ՌԴ ներգաղթյալների թվով

2018 թվականին Ռուսաստան է ժամանել շուրջ 565 հազար ներգաղթյալ, որոնցից 90 տոկոսը  ԱՊՀ երկրներից: rg.ru-ի հաղորդմամբ, НАФИ վերլուծական կենտրոնի տվյալների համաձայն, ներգաղթյալների թվով առաջին տեղում, ինչպես նախկինում, Ուկրաինան է` 24 տոկոս։ Նախորդ տարվա համեմատ, ցուցանիշը նվազել է 8,3 տոկոսով։

Երկրորդ տեղում է Ղազախստանը՝ 72,1 հազար մարդ,  ցուցանիշն աճել է 0,6 տոկոսով։ Այնուհետև Տաջիկաստանն է՝ 67,9 հազար մարդ, աճը՝ 7 տոկոս։

Չորրորդ և հինգերորդ տեղերում են Ուզբեկստանն ու Հայաստանը՝ համապատասխանաբար՝ 55,3 և 48,4 հազար մարդ։ Նվազումը առաջին դեպքում կազմել է 13,6 տոկոս, երկրորդ՝ 0,97 տոկոս։

Տոկոսային արտահայտությամբ ամենաշատը Թուրքմենստանից է աճել մարդկանց ներհոսքը Ռուսաստանին` 20,3 տոկոսով։

Placeholder