Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայի Շավիլ քաղաքում բացվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ։ Բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, ինչպես նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի պատգամավոր Ժակ Մերը։ Միջոցառմանը Շավիլի քաղաքային երգչախումբը կատարել է Շառլ Ազնավուրի մի շարք ստեղծագործություններ, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Շավիլի քաղաքային իշխանություններին՝ Մեծ Հայի և Մեծ Ֆրանսիացու հիշատակի հավերժացմանն ուղղված այս նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամությանը: Նա ընդգծել է այն անգնահատելի դերակատարությունը, որն իրեն հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի բնորոշող մեծ արվեստագետն ունեցել է իր երկու ժողովուրդներն և երկու հայրենիքիները կամրջելու գործում:
Տեղեկանք․ Փարիզի մերձակայքում գտնվող Շավիլ քաղաքն ունի շուրջ 20 հազար բնակիչ։ Քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Մինչ այդ՝ ապրիլի 23-ին, Փարիզի մերձակա մեկ այլ՝ Կլիշի քաղաքում ևս բացվել էր Շառլ Ազնավուրի անվան հրապարակ։