Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային չորրորդ օրը պայքարի է դուրս եկել բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ): 1/8 եզրափակիչում հայ մարզիկը մրցել է Թուրքիայի ներկայացուցիչ Իլյաս Մուչահիտի հետ: Հովհաննիսյանը 3:2 հաշվով հաղթել է և դուրս եկել 1/4 եզրափակիչ:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին:
Այսօր պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից 56 քաշային Ժիրայր Սարգսյանը պարտվել է 1/8 եզրափակիչում: Այսօր ռինգ դուրս կգա նաև Բարեղամ Հարությունյանը (52 կգ):