Վենետիկի հանձնաժողովը հրատապ կարծիք կտա Հայաստանում դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ
Քաղաքական
18:47 24/06/2019
Հայաստան

Վենետիկի հանձնաժողովը հրատապ կարծիք կտա Հայաստանում դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հունիսի 21-22-ին Վենետիկում անցկացված լիագումար նիստի արդյունքներով ընդունված ամփոփման մեջ անդրադարձ է կատարել նաև Հայաստանում դատական բարեփոխումներին։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ կայքից։

Այսօր հրապարակված փաստաթղթում ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովը տեղեկացվել է Հայաստանում վերջին սահմանադրական զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ վերջին հանրային հայտարարությունները՝ Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ և խնդրել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին մանրամասնորեն հետևել իրավիճակին՝ հարկ եղած դեպքում հանդես գալ հայտարարությամբ այս առումով։

Վենետիկի հանձնաժողովը նաև լիազորել է  հրատապ կարծիք տալ Հայաստանում դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ, որը կուղարկվի այն հայցած իշխանություններին՝ մինչև հոկտեմբերի լիագումար նիստը։

Placeholder
Վենետիկի հանձնաժողովը հրատապ կարծիք կտա Հայաստանում դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ