Աղասի Ենոքյան. Հայաստանում իրավական բեսպրեդել է
Քաղաքական
13:42 25/06/2019
Հայաստան

Աղասի Ենոքյան. Հայաստանում իրավական բեսպրեդել է

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ հռչակվելու քաղաքական դրդապատճառներին։

«Հիմա Նիկոլ Փաշինյանն ու  իր թիմը փորձում է վերահսկողություն ստանալ դատական իշխանության բոլոր մակարդակների նկատմամբ»,-կարծիք հայտնեց Ենոքյանը։
Քաղաքագետը հիշեցրեց, մասնագետները Վահե Գրիգորյանի հայտարարությունն անհեթություն են որակում, անգամ Գրիգորյանի առաջադրումն էր խնդրահարույց։

«Հետաքրքիր է, որ Վահե Գրիգորյանը պնդում էր՝ նախագահը լեգիտիմ չէ,  ստացվում է, որ ոչ լեգիտիմ նախագահի կողմից է առաջադրվում, բայց Գրիգորյանն այդ ռաջադրումը համարում է լեգիտիմ։ Ամեն դեպքում դա անակնկալ էր ոչ միայն մեզ համար, այլև «Իմ քայլի» պատգամավորների համար, երբ նա երդվեց որպես ՍԴ նախագահ։ Այսօր իրավական բեսպրեդել է Հայաստանում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

Placeholder
Աղասի Ենոքյան. Հայաստանում իրավական բեսպրեդել է