Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտաքին առևտրաշրջանառությունը նվազել են
Տնտեսություն
19:11 25/06/2019
Հայաստան

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտաքին առևտրաշրջանառությունը նվազել են

ՀՀ վիճակագրական կոմիտեի  հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%-ով։

Մայիս ամսվա ՏԱՑ-ն էլ  ապրիլի  նկատմամբ աճել է  8.4 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ ապրիլի համեմատ աճել է 7.3 տոկոսով։

Մայիսին ապրիլի համեմատ 5.1 տոկոսով նվազել է էլէկետրաէներգիայի արտադրության ծավալը, իսկ այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 7.4 տոկոսով։

Այս տարվա հունվար-մայիս ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ  2.6 տոկոսով նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը։

Մանրամասները՝ աղյուսակում։

 

Placeholder
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտաքին առևտրաշրջանառությունը նվազել են