Բուֆոնը հնարավոր է տեղափոխվի «Յուվենտուս»
Սպորտ
09:34 26/06/2019
Աշխարհ

Բուֆոնը հնարավոր է տեղափոխվի «Յուվենտուս»

41-ամյա դարպասապահ Բուֆոնի գործակալ Սիլվանո Մարտինը հաստատել է «Յուվենտուս» վերադառնալու հետ կապված բանակցությունների առկայությունը։ Նա նաև ընդգծել է, որ  Բուֆոնի թուրինյան ակումբ տեղափոխությունը  դեռ ուղղակի տարբերակ է։

«Դեռևս դա ուղղակի գաղափար է»,- sport24.ru-ի հաղորդմամբ ասել է նա։

Բուֆոնի վերադարձի հնարավորությունը պայմանավորված է նրանով, որ «Յուվենտուսի» երկրորդ դարպասապահը ցանկանում է հեռանալ և ունի մի քանի առաջարկություն։ Բուֆոնը 2018/19 մրցաշրջանն անցկացրել է ՊՍԺ-ում, իսկ հունիսի 30-ից  դառնալու է ազատ գործակալ։ Հավանականություն կա, որ իտալացին պայմանագիր կկնքի մեկ մրցաշրջանի համար, իսկ 2020 թվականին կընդգրկվի Մաուրիցիո Սարիի մարզչական շտաբ։

Բուֆոնի նկատմամբ հետաքրքրություն ունեն նաև այլ ակումբներ։

Placeholder
Բուֆոնը հնարավոր է տեղափոխվի «Յուվենտուս»