Կարի Ֆաբրիկային մաքսային արտոնություն տրվեց
Տնտեսություն
13:00 27/06/2019
Հայաստան

Կարի Ֆաբրիկային մաքսային արտոնություն տրվեց

Կառավարության գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում այսօրվա նիստում որոշեց մաքսային արտոնություն տրամադրել «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը:

Ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է հագուստի արտադրության մեջ։

Կառավարությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 350 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար:

Ներկայումս առկա 204 աշխատատեղ` 110 հազար դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 12 նոր աշխատատեղ՝ 130 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 753 մլն 180 հազար դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 934 մլն 80 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է  81 մլն 582 հազար դրամ:

Placeholder
Կարի Ֆաբրիկային մաքսային արտոնություն տրվեց