Դամասկոսում պայթեցրել են սիրիացի քաղաքագետի մեքենան
Իրավունք
15:14 27/06/2019
Աշխարհ

Դամասկոսում պայթեցրել են սիրիացի քաղաքագետի մեքենան

Սիրիացի քաղաքագետ Թալիբ Իբրագիմը հայտարարել է, որ այսօր Դամասկոսում պայթեցված մեքենան պատկանում է իրեն, ղեկին եղել է կինը, որը  վիրավորվել է։ Մեքենան, որի ստորին հատվածին պայթուցիկ է ամրացված եղել, պայթել է  Մեզե մայրուղու վրա այսօր առավոտյան։

Ռիա նովոստիի հաղորդմամբ, Ikhbariya հեռուստաալիքի հետ հեռախոսազրույցում նա ասել է, որ կինը տուժել է, լսողության հետ կապված խնդիրներ ունի։

«Նա տուժել է բեկորներից, այժմ բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում»,- ասել է քաղաքագետը։

Իբրագիմի խոսքով, որդին, որը պայթյունի պահին եղել է մեքենայում, թեթև վնասվածքներ է ստացել։ Չնայած ահաբեկչությանը, տղան գնացել է դպրոց քննության։ Նա նշել է, որ անվտանգության մարմինները հետաքննում են դեպքը։

Ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը դեռ չի ստանձնել այդ պայթյունի պատասխանատվությունը։

 

Placeholder
Դամասկոսում պայթեցրել են սիրիացի քաղաքագետի մեքենան