Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդես՝ Ճապոնիայում
Մշակույթ
09:23 28/06/2019

Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդես՝ Ճապոնիայում

Հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում կբացվի 2018-ին կյանքից հեռացած պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը։ 

Այն կգործի Ճապոնիայում տեղի ունենալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի օրերին Կիոտո քաղաքում գտնվող 800-ամյա պատմական Տոֆուկու-ջի տաճարում։

Ճապոնիայի Կիոտո քաղաքից հետո ցուցահանդեսը սեպտեմբերի վերջին կբացվի նաև ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում և հասանելի կլինի աշխարհի տարբեր անկյուններից այստեղ ժամանած զբոսաշրջիկների համար։

2020 թվականի հունվարին Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կներկայացվի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ Թուրքիայի դեսպանատանը։

Հայ լուսանկարչի ցուցահանդեսն արդեն ներկայացվել է Լոնդոնում և Փարիզում։

 

Placeholder
Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդես՝ Ճապոնիայում