Մինսկ-2019. Էդգար Ստեփանյանը Point race-ում չի հատել եզրագիծը
Սպորտ
11:00 29/06/2019
Հայաստան

Մինսկ-2019. Էդգար Ստեփանյանը Point race-ում չի հատել եզրագիծը

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հեծանվասպորտի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը հունիսի 28-ին մասնակցել է Point race մրցաձևին։

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Եվրոպական խաղերին ձեռքի կրկնակի կոտրվածքով մասնակցող Ստեփանյանին չի հաջողվել հատել եզրագիծը։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Էդգար Ստեփանյանը մասնակցել է սկրետչ մրցաձևին և զբաղեցրել է վերջին՝ 16-րդ տեղը: Հունիսի 23-ին էլ Էդգարը պետք է մասնակցեր խմբակային մրցավազքին, սակայն բժշկի թույլտվությամբ ազատվել էր մրցումից։

Placeholder
Մինսկ-2019. Էդգար Ստեփանյանը Point race-ում չի հատել եզրագիծը