«Սիստեմա»-ի բաժնետեր. Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող դատական գործընթացը բացահայտ քաղաքական է
Քաղաքական
15:33 29/06/2019
Հայաստան

«Սիստեմա»-ի բաժնետեր. Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող դատական գործընթացը բացահայտ քաղաքական է

«Սիստեմա» Բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի հիմնական բաժնետեր  Վլադիմիր Եվտուշենկոն հայտարարել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այս պահին կալանքի տակ է, շարունակում է մնալ  կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ, քանի որ ընկերությունը կարծում է, որ նրա նկատմամբ տեղի ունեցող դատական գործընթացը քաղաքական է։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Դուք գիտեք, որ երկեր տարիներ խորհուրդի անփոփոխ անդամ է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես գիտեք, նա կրկին կալանքի տակ է։ Մենք կարծում ենք, որ այդ պրոցեսը բացահայտ քաղաքական է»,-ասել է Եվտուշենկոն՝ տեղեկացնելով, որ Քոչարյանը կշարունակի ընդգրկված մնալ խորհրդի կազմում, ազատության մեջ գտնվելիս նա տվել է իր համաձայնությունը։

Բացի Քոչարյանից, խորհրդի կազմում վերընտրվել են նաև Եվտուշենկոն, կորպորացիայի նախագահ Անդրեյ Դուբովսկովը և այլք։

 

Placeholder
«Սիստեմա»-ի բաժնետեր. Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող դատական գործընթացը բացահայտ քաղաքական է