Նինո Կատամաձեն հեռացրել է ՌԴ-ում ելույթ չունենալու մասին գրառումը
Մշակույթ
10:21 01/07/2019
Աշխարհ

Նինո Կատամաձեն հեռացրել է ՌԴ-ում ելույթ չունենալու մասին գրառումը

Վրացի երգչուհի Նինո Կատամաձեն Ֆեյսբուքից հեռացրել է Ռուսաստանում ելույթ չունենալու մասին գրառումը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ներկա պահին նրա վերջին գրառումը հունիսի 29-ին է։

Ավելի վաղ երգչուհին հայտարարել էր, որ համերգներով հանդես չի գա Ռուսաստանում Թբիլիսում իրադարձությունների պատճառով և միանում է ցուցարարներին։ Այդպես Կատամաձեն պատասխանել է վրաց հասարակության կողմից հնչած քննադատություններին։

Նա նշել էր, որ «Усадьбе Jazz» փառատոնին ելույթը վերջին  էր Ռուսաստանում, «որից չէր կարող հրաժարվել 9 տարեկան կույր աղջկա պատճառով։ Երգչուհին հայտարարել էր, որ երբեք չի երգել ռուսերեն և ելույթ չի ունեցել համերգներին, որոնք ֆինանսավորվել են ռուսական իշխանության կողմից։

Placeholder
Նինո Կատամաձեն հեռացրել է ՌԴ-ում ելույթ չունենալու մասին գրառումը