Համացանցում հայտնվել է Դամասկոսի հրթիռային հարձակման տեսագրությունը
Հասարակություն
11:44 01/07/2019
Աշխարհ

Համացանցում հայտնվել է Դամասկոսի հրթիռային հարձակման տեսագրությունը

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Հոմսին ու Դամասկոսին: Համացանցում հայտնվել է հարձակման տեսանյութը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Կադրերից երևում է, թե  ինչպես է հրթիռներից մեկն ընկնում մայրաքաղաքի տարածքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դամասկոսի երկնքում երեք հրթիռ է պայթել, որի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում մեկ երեխա: Տուժածների թիվը հասնում է 21-ի:

Placeholder