Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղն է գրավել մեդալային հաշվարկում:
ՀԱՕԿ հաղորդմամբ, Եվրոպական խաղերի չեմպիոն է դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):
Արծաթե մեդալի են արժանացել սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) և մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ):
Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ), բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանն (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:
Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցել է 37 մարզիկով՝ 9 մարզաձևերում: Եվրոպական խաղերում հանդես են եկել 4000-ից ավելի մարզիկներ 50 երկրներից:
Վիճարկվել է մեդալների 200 հավաքածու՝ 15 մարզաձևերում: