Խորհրդարանը մի քանի օրինագծեր ամբողջությամբ ընդունեց
Քաղաքական
11:57 01/07/2019
Հայաստան

Խորհրդարանը մի քանի օրինագծեր ամբողջությամբ ընդունեց

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում միաձայն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք նախագծեր:

Այսպես՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը ընդունվեցին 102  կողմ ձայնով։

99 կողմ ձայնով ընդունվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ այսօր հրավիրել է ևս մեկ արտահերթ նիստ, որի օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն է։

Նա նաև տեղեկացրեց, որ կառավարության կողմից նամակ է ստացվել, որով առաջարկվում է երկրորդ ընթերցմամբ չքննարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:

Placeholder
Խորհրդարանը մի քանի օրինագծեր ամբողջությամբ ընդունեց