Իգոր Գրիգորյանը՝ Արցախի Քննչական կոմիտեի նախագահ
Իրավունք
12:39 01/07/2019
ԼՂՀ

Իգոր Գրիգորյանը՝ Արցախի Քննչական կոմիտեի նախագահ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նույն օրը նախագահն ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

Placeholder
Իգոր Գրիգորյանը՝ Արցախի Քննչական կոմիտեի նախագահ