Գերմանիան Իտալիային կվերադարձնի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գողացված կտավը
Մշակույթ
09:00 01/07/2019
Աշխարհ

Գերմանիան Իտալիային կվերադարձնի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գողացված կտավը

Հոլանդացի նկարիչ Յան վան Հեյսումի «Ծաղիկներով ծաղկամանը» կտավը վերադարձվելու է Իտալիա։ Այն երկրից հանվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ այժմ Գերմանիայի կառավարությունը որոշել է այն հետ տալ։

News.ru-ի հաղորդմամբ, Ուֆֆիցի  պատկերասրահի տնօրենը վաղուց էր կոչ արել վերադարձնել գողացված նատյուրմորտը, որը թանգարանը ստացել էր ավելի քան 200 տարի առաջ Տոսկանայի դուքսից։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը պատրաստվում է նկարչի կտավը վերադարձնել Ֆլորենցիա այցի ժամանակ։

Ուֆֆիցիի ղեկավարությունը «Ծաղիկներով ծաղկամանը» նատյուրմորտի տեղում կախել էին սև-սպիտակ նկար՝ «Գողացված» գրությամբ։
 

Placeholder
Գերմանիան Իտալիային կվերադարձնի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գողացված կտավը