2014 թվականից ի վեր զոհվել կամ անհայտ կորել է ավելի քան 32 հազար միգրանտ
Հասարակություն
10:35 01/07/2019
Աշխարհ

2014 թվականից ի վեր զոհվել կամ անհայտ կորել է ավելի քան 32 հազար միգրանտ

Աշխարհում ավելի քան 32 հազար միգրանտ մահացել կամ անհայտ կորել է 2014-ից  2018 թվականներին, որից մեծամասնությունը Միջերկրական ծովում տեղի ունեցած մահացու դեպքերի արդյունքում, որը կապում է Հյուսիսային Աֆրիկան Եվրոպայի հետ։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, ասվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ 2014-ից մինչև  2018թ. Միջերկրական ծովում կորել կամ անհայտ կորել է շուրջ 18.000 մարդ։ Զոհերից գրեթե երկու երրորդի մնացորդները չեն հայտնաբերվել:

ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը հայտնում է, որ գոյություն ունեցող տվյալները թերագնահատում են խնդրի իրական մասշտաբները, քանի որ միգրանտների մահվան մեծ մասը չի արձանագրվել: Այնուամենայնիվ, ՄՄԿ-ի հետազոտողները ասում են, որ նույնիսկ առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարյուր հազարավոր փախստականներ ու միգրանտներ ավելի լավ կյանք են փնտրում՝ իրենց ենթարկելով հսկայական վտանգի։

Ապացույցները ցույց են տալիս, որ 2014-ից մինչև 2018 թվականը մահացած կամ անհայտ կորածներից մոտավորապես 1600-ը երեխաներ են եղել: Հետազոտողները հավելում են, որ ողբերգության ճծգրիտ սանդղակը անհայտ է, քանի որ միգրանտ երեխաների մահվան բազմաթիվ դեպքեր չեն արձանագրվում:

 

Placeholder
2014 թվականից ի վեր զոհվել կամ անհայտ կորել է ավելի քան 32 հազար միգրանտ