Ես այդպես չէի վարվի , բայց մի դատապարտեք Կատամաձեին. Սոսո Պավլիաշվիլի
Մշակույթ
13:11 02/07/2019
Աշխարհ

Ես այդպես չէի վարվի , բայց մի դատապարտեք Կատամաձեին. Սոսո Պավլիաշվիլի

Երգիչ Սոսո Պավլիաշվիլին  մեկնաբանել է Նինո Կատամաձեի՝ Ռուսաստանում համերգներում չունենալու մասին հայտարարությունը:  Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ նախօրեին երգչուհին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր՝ համերգներով հանդես չի գա Ռուսաստանում Թբիլիսում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով և միանում է ցուցարարներին։  Նա նշել էր, որ հունիսի 22-ին մասնակցել է Ջազի փառատոնին, բայց դա նրա վերջին համերգն է Ռուսաստանում:

«Նինո Կատամաձեն ինքն է որոշումներ կայացնում: Ես այդպես չէի վարվի, բայց ես նրան չեմ քննադատում և խնդրում եմ` մի դատապարտեք նրան, քանի որ նա շատ տաղանդավոր մարդ է: Միգուցե, ժամանակի ընթացքում Նինոն կրկին համերգներ կունենա Ռուսաստանում»,- հայտարարել է Պավլիաշվիլին:

Նրա խոսքով՝ նման իրավիճակում զգացմունքներին ազատություն տալը ճիշտ չէ:

Անդրադառնալով Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններին՝ Սոսո Պավլիաշվիլին ասել է, Վրաստանում Ռուսաստանին վատ չեն վերաբերվում, պարզապես ոմանք ցանկանում են բացասական կերպար ստեղծել:

«Այո, կան կոնկրետ մարդիկ, ովքեր ցանկանում են բացասական կերպար  ստեղծել, բայց, ընդհանուր առմամբ, բոլորովին այլ վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ», - նշել է երգիչը:
 

Placeholder
Ես այդպես չէի վարվի , բայց մի դատապարտեք Կատամաձեին. Սոսո Պավլիաշվիլի