Մոնիկա Բելուչին բաժանվել է երիտասարդ սիրեկանից
Մշակույթ
20:10 03/07/2019
Աշխարհ

Մոնիկա Բելուչին բաժանվել է երիտասարդ սիրեկանից

54-ամյա Մոնիկա Բելուչին պատմել է, որ բաժանվել է 36-ամյա դերասան Նիկոլաս Լեֆեվրեից։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Galpost –ին։

«Այժմ մեր հարաբերությունները նոր ուղով են գնալու՝  ընկերություն ողջ կյաքում»,- ասել է Բելուչին։

Նշվում է, որ որոշումը փոխադարձ է։ Բելուչին բաժանման մանրամասները չի ներկայացրել։

Բելուչին 1990—1994 թվականներին ամուսնացած է եղել Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ։
1999 թվականի սեպտեմբերի 9-ին Մոնիկա Բելուչին ամուսնացել է դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հանդիպել է 5 տարի մինչև իրենց ամուսնությունը։ Զույգերը երկու դուստր են ունեցել։ 2013 թվականի օգոստոսին զույգը բաժանվել էր։

Placeholder
Մոնիկա Բելուչին բաժանվել է երիտասարդ սիրեկանից