Փաշինյանը Վանեցյանին ու Օսիպյանին գեներալ-մայորի կոչում է շնորհել
Քաղաքական
10:47 03/07/2019
Հայաստան

Փաշինյանը Վանեցյանին ու Օսիպյանին գեներալ-մայորի կոչում է շնորհել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Սահմանադրության օրվա առթիվ կոչումներ շնորհել զինվորականների ու իրավապահ մարմինների ղեկավարների։

Որոշումները պաշտոնապես հրապարակելուց ու ՀՀ նախագահի կողմից ստորագրելուց առաջ նա այդ մասին անոնս է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում.

«ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել.

- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,
- ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,
- ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
- ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
- Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո»։

Placeholder
Փաշինյանը Վանեցյանին ու Օսիպյանին գեներալ-մայորի կոչում է շնորհել