Լագարդը ժամանակավորապես հրաժարվել է ԱՄՀ ղեկավարի պարտականություններից
Տնտեսություն
11:40 03/07/2019
Աշխարհ

Լագարդը ժամանակավորապես հրաժարվել է ԱՄՀ ղեկավարի պարտականություններից

Քրիստին Լագարդը դադարեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունների կատարումը` կապված Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման հետ: Այս մասին Լագարդը գրել է Թվիթերում:

«Ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել ԵԿԲ-ի ղեկավարի պաշտոնում: Դրա համար, և ԱՄՀ գործադիր խորհրդի էթիկայի հանձնաժողովի առաջարկությամբ, ես որոշեցի ժամանակավորապես հրաժարվել ԱՄՀ-ի գործադիր տնօրենի իմ պարտականություններից», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Քրիստին Լագարդը:

Placeholder
Լագարդը ժամանակավորապես հրաժարվել է ԱՄՀ ղեկավարի պարտականություններից