Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գազի սակագնի շուրջ բանակցությունները մի քանի փուլով են ընթանում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով հարցին, թե բանակցությունները երկար ժամանակ շարունակվում է, արդյոք սպասում են ՌԴ նախագահի Հայաստան այցին, որպեսզի այդ ժամանակ հարցին վերջնական լուծում տրվի:
Նրա խոսքով՝ ներքին շուկայում ձևավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները որևիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ: Դրա հետ, ըստ նրա, ավելի շատ կարող է կապվել սահմանին գազի գնի ձևավորման հարցը:
Դիտարկմանը, թե դրանից ենթադրվում է, որ սահմանին գազի գինն ավելի ցածր կլինի, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ կլինի։ Բնականաբար, ամեն կողմ բանակցում է իրեն տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար։ Բնականաբար, մենք բանակցում ենք նվազեցման շուրջ»:
Նա նշեց նաև, որ գնի նվազեցման առումով այս պահին չի կարող ոչինչ ասել, քանի որ դա կախված է բանակցությունների ավարտից: