Ցյուրիխում նկարը վաճառվել է սկզբնական գնից 1000 անգամ բարձր
Մշակույթ
11:25 04/07/2019
Աշխարհ

Ցյուրիխում նկարը վաճառվել է սկզբնական գնից 1000 անգամ բարձր

Ցյուրիխում Schuler Auktionen աճուրդային տունը վաճառել է կտավը 6,5 միլիոն դոլարով, ինչը 1000 անգամ ավելի է նախնական գնից։ iz.ru-ի հաղորդմամբ, այս մասին Handelszeitung-ին հայտնել է աճուրդային տան ներկայացուցիչ Հերբերտ Կոհան։ Այդ գինը ռեկորդային է հենց այդ կտավի համար։

Լոտը ներկայացվել է որպես անհայտ հեղինակի աշխատանք «Երիտասարդ մարդու դիմանկարը» վերնագրով։ Այն արված է յուղաներկով։ Նախնական գինը եղել է 5-7 հազար դոլար։

Աճուրդն իրականացվել է հունիսի 28-ին ինտերնետով և հեռախոսով։ Երկու պոտենցիալ գնորդները երկար ժամանակ պայքարել են նկարը գնելու իրավունքի համար։ Արդյունքում նկարը գնել է անանուն միջազգային արվեստի դիլերը: Կարծում են, որ հնարավոր է նկարի հեղինակն է Վերածննդի դարաշրջանի նկարիչ Սանդրո Բոտիչելին։
 

Placeholder