Մենք բանակցում ենք գազի գնի նվազեցման շուրջ. Գարեգին Բաղրամյան
Տնտեսություն
13:13 04/07/2019
Հայաստան

Մենք բանակցում ենք գազի գնի նվազեցման շուրջ. Գարեգին Բաղրամյան

Գազի սակագնի շուրջ բանակցությունները մի քանի փուլով են ընթանում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով հարցին, թե բանակցությունները երկար ժամանակ շարունակվում է, արդյոք սպասում են ՌԴ նախագահի Հայաստան այցին, որպեսզի այդ ժամանակ հարցին վերջնական լուծում տրվի: 

Նրա խոսքով՝  ներքին շուկայում ձևավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները որևիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ: Դրա հետ, ըստ նրա, ավելի շատ կարող է կապվել սահմանին գազի գնի ձևավորման հարցը:

Դիտարկմանը, թե դրանից ենթադրվում է, որ սահմանին գազի գինն ավելի ցածր կլինի, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ կլինի։ Բնականաբար, ամեն կողմ բանակցում է իրեն տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար։ Բնականաբար, մենք բանակցում ենք նվազեցման շուրջ»:

Նա նշեց նաև, որ գնի նվազեցման առումով այս պահին չի կարող ոչինչ ասել, քանի որ դա կախված  է բանակցությունների ավարտից:

Placeholder
Մենք բանակցում ենք գազի գնի նվազեցման շուրջ. Գարեգին Բաղրամյան