Հերթական վանդալիզմը 18-րդ դարի հուշարձանի տարածքում
Մշակույթ
16:22 04/07/2019
Հայաստան

Հերթական վանդալիզմը 18-րդ դարի հուշարձանի տարածքում

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգում են հերթական վանդալիզմի մասին: Ըստ հրապարակված լուսանկարների՝  Օշական գյուղում գտնվող «Կամուրջ» պատմամշակութային հուշարձանի տարածքում տեղադրվել է լողավազան, որը խաթարում է հուշարձանի արտաքին տեսքը: Ավելին, ֆեյսբուքյան՝ «Հին Ջրաղաց» հանգստյան գոտի էջը մարդկանց հրավիրում է այնտեղ ժամանակ անցկացնելու, իսկ լողավազանի առկայությունը նշում է  որպես առավելություն:

Օգտատերերի ահազանգից հետո «Պատմամշակութային արգելոց թանգարնների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե  Ավանեսյանը հայտնել է, ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին:

Նշենք, որ հուշարձանը կառուցվել է 1706 թ-ին:

 

Placeholder
Հերթական վանդալիզմը 18-րդ դարի հուշարձանի տարածքում