«Կոնդ. Երևանի փակագծերի ներսում»
Մշակույթ
09:21 04/07/2019
Հայաստան

«Կոնդ. Երևանի փակագծերի ներսում»

«Ոսկե ծիրան»-ի ընթացքում Ayo!-ի և KondGallery-ի համատեղ «Կոնդ. Երևանի փակագծերի ներսում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմի դիտումը։ Այն նախատեսվում է հուլիսի 11-ին՝ ժամը 21:00-ին։

Փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ծրագրի նպատակն է նպաստել Երևան քաղաքի ամենահին` Կոնդ թաղամասի վերափոխմանը պատմամշակութային և տուրիստական կարևորություն ներկայացնող վայրի:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-14-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը։

Placeholder
«Կոնդ. Երևանի փակագծերի ներսում»