«Հրապարակ». ազգային-պետական մտածողության տարտամությո՞ւն, թե՞ կանացի քայլ
Օրվա մամուլ
09:50 05/07/2019
Հայաստան

«Հրապարակ». ազգային-պետական մտածողության տարտամությո՞ւն, թե՞ կանացի քայլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին՝ սուրբ Էջմիածին կենտրոնով։ Կա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Կա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։ Կա Արամ Ա կաթողիկոսը։ Եվ կա հետևյալ իրողությունը․ երեկ Բեյրութում գտնվող վարչապետի տիկինը գրառում է կատարել․ «Մեծ պատիվ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նման իմաստուն մարդու հետ անմիջական շփման հնարավորություն ունենալը»։

Հիշում ենք՝ Ամենայն հայոց վեհափառի հետ էլ է Աննա Հակոբյանը հանդիպել, բայց նմանաբնույթ գրառում չենք հիշում։ Ի՞նչ է սա․ ազգային-պետական մտածողության տարտամությո՞ւն, թե՞ Արամ Ա-ի հանրային բարձր վարկանիշը շահագործելու բարեպաշտ-խելացի կանացի քայլ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Հրապարակ». ազգային-պետական մտածողության տարտամությո՞ւն, թե՞ կանացի քայլ