Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ITV London հեռուստաալիքը գտել է 2003 թվականի արխիվային հարցազրույց երիտասարդ մարդու հետ, որը, հնարավոր է, հենց անանուն փողոցային հայտնի նկարիչ Բենքսին է։
Ռիա նովոստին, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ նկարիչը, ում դեմքը մասամբ փակ է մարզական շապիկով և գլխարկով, ամենայն հավանականությամբ, Բենքսին է, որովհետև կադրերում երևում է, թե ինչպես է նա նկարում պատին և աշխատում է երեխայի գրաֆիտիի վրա։ Այնուհետև այդ աշխատանքները ճանաչվել են Բենքսիի և ներկայացվել են նրա ցուցահանդեսներում։
Տեսանյութի մասին մոռացվել է և հայտնաբերվել 16 տարի անց, երբ լրագրող Ռոբերտ Մերֆին նկարչի մասին տեղեկատվություն էր հավաքում։