Կալիֆորնիայում գրանցվել է ուժեղ երկրաշարժ
Օրվա թեմա
10:37 05/07/2019
Աշխարհ

Կալիֆորնիայում գրանցվել է ուժեղ երկրաշարժ

Կալիֆորնիայում տեղի է ունեցել վերջին 20 տարում ամենաուժեղ  երկրաշարժը՝ 6,4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են Լոս Անջելեսից և Լաս Վեգասից ոչ հեռու։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, տեղի  իշխանությունները հայտնում են շենքերում ճաքերի, ջրի խողովակաշարերի վնասման, էլեկտրահաղորդման գծերի խափանման և ճանապարհների վնասման մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն արձագանքել է՝ հայտարարելով, որ իրավիճակը գտնվում է իր հսկողության տակ։

1999 թվականից այդ տարածաշրջանում այս երկրաշարժն ամենաուժեղն է։ Այդ ժամանակ գրանցվել էր 7 մագնիտուդ։
 

Placeholder
Կալիֆորնիայում գրանցվել է ուժեղ երկրաշարժ