Ավտոմոբիլային և երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կտրուկ նվազել է
Տնտեսություն
10:09 06/07/2019
Հայաստան

Ավտոմոբիլային և երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կտրուկ նվազել է

Հայաստանում  բեռնափոխադրումների ծավալը զգալի նվազել է։ ՀՀ վիճակագրական  կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար-ապրիլին  բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 3 801.2  հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 61.3%-ով։

Վիճակագրության համաձայն, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է  72.8%-ով  և կազմել 2 256.4 հազար տոննա։

Հաշվետու  ժամանակաշրջանում երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 898.4 հազար տոննա` 2018թ-ի հունվար-ապրիլի  համեմատ նվազելով 2.3%-ով:

Ինչ վերաբերում է օդային ճանապարհով բեռնափոխադրումներին, ապա այս տարվա 4 ամիսներին ծավալն աճել է 7.7%-ով, մասնավորապես՝ ներկրվող բեռների ծավալն աճել է 16.7%-ով,  արտահանվողը` 2.9%-ով:

Մայրուղային խողովակաշարային ճանապարհով էլ  բեռնափոխադրումների ծավալը  2019 թ-ի հունվար-ապրիլին կազմել է 640.8 հազար տոննա՝ աճելով  6.2%-ով:

 

Placeholder
Ավտոմոբիլային և երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կտրուկ նվազել է